Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

«Իրականությունը բացահայտում եմ արվեստի միջոցով»

«Իրականությունը բացահայտում եմ արվեստի միջոցով»
25.10.2019 | 00:04

Նկարիչների միությունում բացվել է ՆԱԶԻԿ ԱՍԼԱՆՅԱՆԻ նկարների անհատական ցուցահանդեսը: «Իրականության բացահայտումներ» խորագիրը կրող ցուցահանդեսը բաղկացած է հինգ շարքից՝«Ծաղիկը» , «Բնապատկերներ», «Իրականություն», «Արև», «Ծառերը»:


«Իրատեսի» հետ զրույցում Նազիկ Ասլանյանն ասաց, որ այս ցուցահանդեսում ներկայացված են իր վերջին 3 տարիների աշխատանքները: Իրականությունը նա բացահայտում է արվեստի միջոցով՝ գույնի, գծի, լույս ու ստվերի, գեղագիտական տարբեր խնդիրների ու լուծումների. «Իմ մտքերն ու գաղափարները միանում, կտավներ և շարքեր են դառնում: «Իրականություն» աբստրակտ նկարների շարքը ներկայացնում է անտեսանելի երևույթներ՝ մտքերը, զգացումները, որոնք կարևոր դեր ունեն մեր իրականությունը կառուցելու մեջ: Հակադիր գույներ ընդգծում են մուգն ու բացը, ցանկացել եմ ցույց տալ, որ գոյություն ունի ամեն ինչի հակադիրը: Ինչպես կշեռքի վրա հավասարակշռում են լույսն ու ստվերը , չարն ու բարին, երջանկությունն ու դժբախտությունը, այդպես էլ դրանք ապահովում են միմյանց գոյությունը»:
Նկարչուհին ասում է, որ բնությունն իր համար մտքերի գեղանկարչական փիլիսոփայության աղբյուր է. «Այս առումով «Ծաղիկը» կարծես հենակետ լինի: Նրանում արտահայտված է մարդու անհատականությունը: Արևը հավերժության,կյանքի , կենսունակության, լույսի սկզբնաղբյուրն»:
«Իրականության բացահայտումներ» ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 30-ը:


Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 49224

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են' title='Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են' width='220' height='163' />
Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բռնել-թող­նել
Բռնել-թող­նել